Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԱԱԾ և ՆԳՆ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ապօրինի թմրամիջոց ներկրելու հանցավոր արարք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ 1 անձ ձերբակալվել է»:
Նրա մոտ գտնվող բեռնատարի սրահի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.2 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
«Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ՔԿ-ն: