factor.am Ժամանակավորապես փակվել են Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները։ Քննչական կոմիտեից Factor.am-ին հայտնեցին, որ գազալցակայանները փակվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության հասցեների նկատմամբ կիրառվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ քննչական և վարութային գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշեցին ՔԿ-ից։
Հարություն Մանուչարյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավարն է, ով պաշտոնավարել է 2017-2022 թվականներին։ Մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է Բերդ քաղաքի քաղաքապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում