ԱՄՆ-ն նոր հրամանատարություն է ստեղծում՝ անօդաչուների կիրառումն ընդլայնելու համար | azatutyun.am

ԱՄՆ-ն նոր հրամանատարություն է ստեղծում՝ անօդաչուների կիրառումն ընդլայնելու համար | azatutyun.am

azatutyun.am Միացյալ Նահանգները Ռազմական ինքնավար համակարգերի հրամանատարություն է ստեղծում (Autonomous Warfare Command), պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն այս մասին հայտնել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի Քվանտիկո բազայում ելույթի ժամանակ:

Հեգսեթի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ պատերազմի բնույթը հիմնարար փոփոխություններ է կրել, և ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս զանգվածաբար բարձր ճշգրտության և էժան զենքի համակարգեր արտադրել։

«Այս համակարգերը գնալով ավելի են սպառնում մեր թանկարժեք, նախորդ սերնդի հարթակներին և խաթարում են մեր ռազմական ուժը ցուցադրելու կարողությունը։ Անհրաժեշտ են անհապաղ փոփոխություններ»,- ասվում է փաստաթղթում։

Ռազմական ինքնավար համակարգերի հրամանատարությունը կբացահայտի բանակի կարիքները, կփորձարկի նոր համակարգեր, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռոբոտներ, և բանակում կինտեգրի այն տեխնոլոգիաները, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։

Հրամանատարության ձևավորման «Ազենկուր» նախագիծը կղեկավարեն ԱՄՆ Պաշտպանական նորարարությունների գործակալության տնօրեն Օուեն Ուեսթը և ԱՄՆ ռազմաօդային ուժերի SEAL ստորաբաժանման օդաչու Մաքս Ստրասիզերը, որը, ըստ The Wall Street Journal-ի, աշխատել է մարտական իրավիճակների համար նախատեսված ռոբոտացված համակարգերի մշակման վրա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն