ԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր | armenpress.am

ԱՄՆ-ն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել նախագահ Թրամփի պաշտոնավարումից ի վեր | armenpress.am

armenpress.am ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի քան 250 հազար վիզա է չեղարկել 2025 թվականին Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր։ Այդ մասին Fox News հեռուսաալիքին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության  ղեկավար Թոմի Փիգոտը։

«Նախագահ Թրամփի և պետքարտուղար Ռուբիոյի օրոք Պետքարտուղարությունը չեղարկել է ավելի քան 250 հազար վիզա. դա պատմական ուղենիշ է, որն արտացոլում է ամերիկացի ժողովրդի պաշտպանության մեր անդրդվելի հանձնառությունը», – ասել է նա։

Փիգոտը նշել է, որ ԱՄՆ իշխանությունների կողմից վիզայի տրամադրման մասին յուրաքանչյուր որոշում «վերաբերում է երկրի ազգային անվտանգությանը»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ կողմից անընդհատ ստուգման շնորհվ բացահայտվել են հանցագործություններ կատարողներ, ահաբեկչությանն աջակցողներ կամ ամերիկյան ներգաղթային համակարգի կանոնները չարաշահողներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն