Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է | factor.am

Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի դաշտամիջյան հատվածում ընկերությունը 2023 թվականից մինչ օրս, առանց համապատասխան թույլտվության, ձկնաբուծական լճակներ կառուցելու նպատակով ավազ է արդյունահանել։ Արդյունահանված ավազի ծավալները չեն հայտարարագրվել, ինչի հետևանքով բնօգտագործման վճար չի վճարվել։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից 25 մլն 700 հազար դրամը վերականգնվել է։

ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մեծամոր համայնքի Նոր Արտագերս բնակավայրի դաշտամիջյան հատվածում ընկերությունը 2023 թվականից մինչ օրս ձկնաբուծական լճակների կառուցման նպատակով, առանց համապատասխան թույլտվության, իրականցրել է ավազի արդյունահանում, սակայն թաքցրել և չի հայտարարագրել արդյունահանված ավազի խառնուրդի ծավալները, ինչի հետևանքով պետական բյուջե չի վճարվել բնօգտագործման վճար։

Նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասից 25 մլն 700 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն