factor.am Հայաստանում հարկային մուտքերի աճի և գրանցված աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշների ֆոնին շարունակում է մնալ ահռելի ստվերային տնտեսություն, իսկ դրա դեմ պայքարի ընթացքն ու արդյունքները չեն գոհացնում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին։
Ներկայացնելով հարկային ոլորտի վերջին տվյալները՝ վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրինապահ հարկատուներին, ինչպես նաև պետական ապարատին ու ՊԵԿ-ին՝ բյուջեի մուտքերն ապահովելու համար։ Սակայն անմիջապես հետո նա շեշտադրում արեց առկա բացթողումների վրա։
«Պարո՛ն Հակոբյան, ես հասկանում եմ, որ իմ մոտեցումը երբեմն կարող է ոչ արդար թվալ և հաճելի չէ, բայց ես կարծում եմ՝ այս ամենով հանդերձ մենք ահռելի ստվեր ունենք, և ես բավարարված չեմ ստվերի դեմ մեր պայքարի տեմպերով, ծավալներով, մեթոդներով և արդյունավետությամբ»,- ընդգծեց Փաշինյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում