news.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հետամուտ լինել Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրական փոփոխություններին։ Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե որն է ՀԱԵ-ի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցի նպատակը, որտեղ ներկայացված են տարբեր աղբյուրների հղումներ, սակայն չկան ռուսական կողմի ազդեցության վերաբերյալ փաստեր՝ ինչպես պնդվում էր նախկինում (չնայած ՌԴ-ն հիշատակված է ավելի քան 30 անգամ), Փաշինյանը հայտարարեց, որ հղումները բերված են «ցույց տալու համար, որ ճգնաժամը մենք չենք ստեղծել, դո՛ւք եք այն ստեղծել։ Ճգնաժամի հեղինակները մենք չենք, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Այն գոյություն ունի մեզանից անկախ»։ Փաշինյանի խոսքով՝ զեկույցի նպատակն է ցույց տալ ՀԱԵ որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը։ Վարչապետի համոզմամբ՝ Եկեղեցին բռնազավթված է, քանի որ Եկեղեցին կաթողիկոսը կամ եպիսկոպոսները չեն, այլ հավատացյալ ժողովուրդը, որն այսօր մեկուսացված է եկեղեցու կառավարումից.