Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ուայթ Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Վարչապետը հույս է հայտնել, որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։
Ուայթ Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։
Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը։
ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները սեպտեմբերին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հանդիպել են նախագահ Դոնալդ Թրամփին և աղոթք հնչեցրել Հայաստանի ու Միացյալ Նահանգների, ինչպես նաև խաղաղության համար: Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, կրոնական ազատությունները, երկու ժողովուրդների միջև կապերն ու խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։