Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու բնակիչ 28-ամյա տղամարդն ապօրինի պահում և կրում է հրազեն։ Այս մասին հայտնում ենՆԳՆ ոստիկանություն։
«Տեղեկությունն իրացնելիս քրեական ոստիկանները համագործակցեցին մարզի պարեկների հետ։ Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13:25-ին, Գյումրու Աբովյան փողոցում կանգնեցվեց 28-ամյա տղամարդու վարած մեքենան, իսկ մոտենալիս իրավապահները նկատեցին, որ վարորդն ինչ-որ առարկա է թաքցնում կողքի նստատեղին դրված պայուսակի մեջ։
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն, իսկ նրա վարած «Մերսեդեսը» կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը կատարված խուզարկությամբ մեքենայում գտնվող պայուսակում հայտնաբերվեց մարտական ատրճանակ և ծալովի դանակ։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։