Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին | factor.am

Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղյակ է Իրկուտսկի մարզում ժանտախտի ենթադրյալ բռնկման մասին: Այս մասին Axios-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցչը, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը հետևում է իրավիճակի զարգացմանը և «գնահատում գործողությունների տարբերակները»։

Նշենք, որ Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքի հիվանդանոցում մահացել է Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի աշխատակիցը։ Պաշտոնապես չհաստատված տվյալների համաձայն՝ նրա մոտ թոքային ժանտախտ է եղել։ Ըստ տեղեկությունների՝ ավելի վաղ նա կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, ինչից հետո հոսպիտալացվել Շելեխովի հիվանդանոցում։

Ռոսպոտրեբնադզորը պնդում է, որ նրա մոտ եղել է «չպարզված էթիոլոգիայի թոքաբորբ»։

Իրկուտսկում մի քանի հիվանդանոցներում երեքշաբաթյա կարանտին է սահմանվել։ «Люди Байкала» լրատվամիջոցի՝ առողջապահության ոլորտում աշխատող աղբյուրի խոսքով՝ Իրկուտսկի բժիշկներն «արդեն բացահայտ խոսում են ժանտախտի մասին», սակայն պաշտոնական փաստաթղթերում այդ ախտորոշումը չի նշվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն