«Հայաստանն իրապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»․ Մարթա Կոս | azatutyun.am

«Հայաստանն իրապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»․ Մարթա Կոս | azatutyun.am

azatutyun.am Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ԵՄ-ին մերձենալու ճանապարհին, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Սա մեծ ճանապարհային քարտեզ է նաև մեզ համար՝ Եվրամիության ներսում պատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք։ Եթե նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մենք էլ ենք կատարում մերը», – ասել է Կոսը՝ հավելելով․ «Մենք մեր պարտավորությունները կատարում ենք նաև Հայաստանի նկատմամբ»։

Եվրահանձնակատարի խոսքով՝ Հայաստանը «իսկապես շարժվում է Եվրամիության ուղղությամբ»։ Որպես օրինակ նա նշել է վիզաների ազատականացման գործընթացը։

«Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցում ենք վիզաների ազատականացման շուրջ», – ասել է Կոսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն