factor.am Ռուսաստանը հոկտեմբերի լույս 5-ի գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 205 անօդաչու թռչող սարք, որոնցից 172-ը խոցվել են, հայնում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Խարկովում մեկ մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ռուսական զինուժը հարվածել է քաղաքի Ինդուստրիալնի շրջանին։ Հրդեհվել են երկհարկանի վարչական շենք և ավտոմեքենաներ, վնասվել են բնակելի, վարչական և արտադրական շենքեր։
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ Ռուսաստանը քաղաքի վրա հարձակվել է «Բանդերոլ» տեսակի անօդաչու հրթիռներով։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է վեց տուժածի մասին։
Օդեսայի մարզը նույնպես գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման։ Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարվածի տակ են հայտնվել արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքները, ինչպես նաև քաղաքի ամառանոցային հատվածը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում