ԻՊՀԿ գերենալը պնդում է, որ ամերիկյան ուժերը 1000 կմ հետ են քաշվել Իրանի ափերից | azatutyun.am

ԻՊՀԿ գերենալը պնդում է, որ ամերիկյան ուժերը 1000 կմ հետ են քաշվել Իրանի ափերից | azatutyun.am

azatutyun.am Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից ադմիրալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ իրանական ուժերն ամերիկյան զինվորականներին ստիպել են մոտ 1000 կմ նահանջել Իրանի սահմաններից:

«Ամերիկացիները փախել են և տեղափոխվել մեր սահմաններից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա։ Սա նրանց ընտրությունը չէր. դա պայմանավորված էր Իսլամական Հանրապետության հեղինակությամբ և ԻՀՊԿ ցամաքային ուժերի հեղինակությամբ», – իրանական Press TV-ին տված հարցազրույցում պնդել է նա:

Ֆադավին նաև պնդել է, որ առաջին անգամ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում, Օմանի ծովում կամ նույնիսկ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում ամերիկյան նավեր չկան, ապա հավելել է, որ ամերիկյան ռազմանավերը «100 տոկոսով խոցելի են» ԻՀՊԿ հարձակումների նկատմամբ։

Ֆադավիի պնդումը հնչում է այն ժամանակ, երբ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն անցյալ շաբաթ հայտարարեց, որ հուլիսից ի վեր 125 առևտրային նավի է ստիպել փոխել ուղղությունը: Ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը, սակայն, դեռ չի արձագանքել իրանցի գեներալի հայտարարություններին:

Ֆադավին նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցը մնում է Իրանի վերահսկողության տակ: Նա նաև ասել, որ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ջրային ուղու՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հարավային երթուղին օգտագործող նավերին զգուշացրել են, որ նրանք «կարող են թիրախավորվել ցանկացած պահի»։

Ֆադավին հավելել է, որ Օմանի ափամերձ երթուղով այժմ օրական տեղափոխվում է ընդամենը 3-4 միլիոն բարել նավթ, և այդ քանակը որակել է «աննշան»՝ համեմատած պատերազմից առաջ եղած փոխադրումների հետ։ Պատերազմից առաջ Հորմուզով փոխադրվում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն