Ամասիա համայնքի բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը | armenpress.am

Ամասիա համայնքի բնակավայրերում ընդլայնվում է գիշերային լուսավորության ցանցը

Շիրակի մարզի Ամասիա համայնքի վեց բնակավայրում շարունակվում են գիշերային լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են Ամասիայի համայնքապետարանից, ծրագիրն իրականացվում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի (R2E2) հետ համատեղ։

Ծրագրի շրջանակում Հովտուն, Գտաշեն, Բյուրակն, Ողջի, Ալվար և Գառնառիճ բնակավայրերում նախատեսվում է տեղադրել 230 հենասյուն և LED լուսավորության լամպ։ Աշխատանքների արդյունքում կկառուցվի ընդհանուր 7.6 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանց։

Ալվար և Արդենիս բնակավայրերում հենասյուների տեղադրման աշխատանքներին հետևել են Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանը, խորհրդական Արթուր Մկրտումյանը և վարչական ղեկավարները։

Համայնքի ղեկավարությանը ներկայացվել են կատարված աշխատանքները, ծրագրում ընդգրկված բնակավայրերում հենասյուների տեղադրման աշխատանքների ընթացքն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

Ծրագրի իրականացմամբ համայնքի բնակավայրերում նախատեսվում է բարելավել գիշերային լուսավորության հասանելիությունն ու բարձրացնել բնակավայրերի անվտանգությունն ու հարմարավետությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն