azatutyun.am Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հարվածել է Զապորոժիեի ատոմակայանի երկու օբյեկտի՝ լաբորատորիայի շենքին և ռադիոակտիվ թափոնների վերամշակման գործարանին, լրագրողներին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Զապորոժիեի ատոմակայանում գիշերը հանգիստ չի եղել։ Միաժամանակ երկու օբյեկտ է հարձակման ենթարկվել՝ լաբորատորիայի շենքը, որը չորրորդ և հինգերորդ էներգաբլոկներից 200 մետր հեռավորության վրա է, և ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքը։ Երկու դեպքում էլ տանիքը վնասվել է, բայց միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա», – Լիխաչովի խոսքերն է մեջբերում ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն նաև հայտարարել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ուկրաինական ուժերն ակտիվացրել են Զապորոժիեի ՋԷԿ-ի վրա հարձակումները, որի գործունեություն է կախված տոմակայանի անվտանգությաունը:
Նա նաև հայտնել է, որ գիշերը ուկրաինական զինուժը հարձակվել է նաև կայանի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է վարորդը:
Զապորոժեի ԱԷԿ-ի մամուլի ծառայությունից էլ հավելել են, որ ուկրաինական կողմը երկու անգամ փորձել է հարձակվել ռադիոակտիվ թափոնների վերամշակման շենքի վրա։ Զոհեր չկան և միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում