«Վիվա»–ում խափանումներ են. վթարվել է ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը | arm.sputniknews.ru

«Վիվա»-ում խափանումներ են. վթարվել է ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը

«Վիվա» ընկերության ցանցի ենթաբաղադրիչներից մեկը վթարվել է։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Վթարի հետևանքով Երևանի առանձին հատվածներում հնարավոր են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների կարճատև խափանումներ կամ ժամանակավոր անհասանելիություն։ Արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները վերացնելու և ծառայությունների բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։

Մինչ հաղորդագրության տարածումը, սոցցանցերի մի շարք օգտատերեր արդեն հայտնել էին, որ ինտերնետ հասանելիություն չունեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն