azatutyun.am Իրանի Սպահանի «Դաստգերդ» բանտում այսօր վաղ առավոտյան մահապատժի են ենթարկվել երկու մեղադրյալներ՝ Ալիռեզա Սեպահին և Ալիռեզա Ռաիսին, որոնք ձերբակալվել էին հունվարին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում։
Մահապատիժներն իրականացվել են այն բանից հետո, երբ իրանական իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել այդ գործով մահվան դատապարտված 25-ամյա ցուցարար Սեպահիի սպասվող մահապատժի կապակցությամբ։
Մահապատիժներն իրականացվել են այն բանից հետո, երբ իրանական իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել այդ գործով մահվան դատապարտված 25-ամյա ցուցարար Սեպահիի սպասվող մահապատժի կապակցությամբ։ «Iran Human Rights» կազմակերպությունը և Վաշինգտոնում գործող «Human Rights Activists News Agency»-ն (HRANA) հայտնել էին, որ Սեպահիին տեղափոխել են մենախուց, իսկ նրա ընտանիքին կանչել են բանտ՝ տեսակցության, ինչը մտավախություն էր առաջացրել, որ մահապատիժն անխուսափելի է։