factor.am «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵԽԽՎ զեկույցում օտարերկրյա միջամտության և արտաքին տեղեկատվական գործողությունների վերաբերյալ գնահատականներին։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցը օտարերկրյա ճնշումների մասով «մի քիչ անարդար» է՝ Ռուսաստանը հստակ առանձնացնելու, իսկ արևմտյան երկրների միջամտության դեպքերին, իր գնահատմամբ, հպանցիկ անդրադառնալու պատճառով։
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական կուրսի վերաբերյալ հայտարարություններ են եղել, մինչդեռ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ըստ Քոչարյանի, ուղիղ աջակցություն են հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին։
Քոչարյանը նաև ասել է, որ Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունները, իր համոզմամբ, ընդդիմության վրա դրական ազդեցություն չեն ունեցել , մինչդեռ արևմտյան երկրների միջամտությունն ու իշխանությանը ցուցաբերված ուղիղ աջակցությունն ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում