factor.am ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել Իրկուտսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ լսել պաշտոնական հայտարարությունները և չվստահել այլ աղբյուրների։ Այսպես է նա մեկնաբանել Իրկուտսկի մարզում ժանտախտի մասին լուրերը, որոնք տարածվել են հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու վարակվելու մասին տեղեկությունների ֆոնին։
«Այս դեպքում տվյալ ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։ Եվ հենց Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական հայտարարություններին պետք է հետևել՝ ուշադրություն չդարձնելով տարբեր լուրերի, ենթադրությունների և նմանատիպ քննարկումների»,- նշել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ Ռոսպոտրեբնադզորում աշխատում են բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալներ։
Հոկտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ Իրկուտսկի մարզի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհին վարակվել է թոքային ժանտախտով և մահացել։