Սանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել է | news.am

Սանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ռոման Դավիթավյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան, Աշոտ Երկաթի 6), քանի որ, համաձայն ստուգման արդյունքների, կառույցը չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:

Մասնավորապես՝

– սննդի կառույցի հատակի և պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել և ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն