Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել, 6 մարդ համարվում է զոհված | azatutyun.am

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել, 6 մարդ համարվում է զոհված | azatutyun.am

azatutyun.am Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվելիս բժշկական ինքնաթիռ է կործանվել, վեց մարդ համարվում է կորած և ենթադրաբար զոհված, հայտնել է թռիչքի օպերատոր Latitude Air Ambulance ընկերությունը։

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, կիրակի երեկոյան ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտարարել է, որ ավարտում է Մասաչուսեթս նահանգի Նանտաքեթ կղզու ափերի մոտ ողջ մնացածների որոնումները։

«Մենք այժմ պետք է հաշտվենք այն սրտակսկիծ իրողության հետ, որ մեր Latitude թիմի չորս անդամները, մեր բուժառուն և նրան ուղեկցող ընտանիքի անդամը, որոնք գտնվում էին Heartbeat 104 ինքնաթիռում, համարվում են մահացած», – ասվում է Latitude Air Ambulance-ի հայտարարությունում:

Gulfstream G-100 ինքնաթիռի հետ Դաշնային ավիացիոն վարչությունը կապը կորցրել էր շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 01:00-ից (05:00 GMT) անմիջապես հետո: Արդեն շաբաթ երեկոյան իշխանությունները հայտնաբերել էին «բեկորներ», որոնք պատկանում են ինքնաթիռին։

Ինքնաթիռում եղել են չորս կանադացի և Բերմուդյան կղզիների երկու քաղաքացիներ։ «Սա անհավանական կորուստ է մեր Latitude ընտանիքի և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Heartbeat 104 ինքնաթիռում գտնվող վեց անձանց», – հայտարարել է Latitude Air Ambulance-ի նախագահ Պիտեր Բիլը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն