Քննարկվել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման աշխատանքները

Քննարկվել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման աշխատանքները

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

«Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։

Այսօր տեղի է ունեցել նաև Թուրքիայից ժամանած պատվիրակության հանդիպումը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ-ի և Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն