factor.am Իրանական կողմը հայտարարություն է տարածել Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման մասին։ Նշվում է, որ քննարկվել են Թեհրան-Երևան հարաբերությունները, երկկողմ համագործակցության աճող միտումը երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում, կողմերն ընդգծել են Իրանի և Հայաստանի ղեկավարների՝ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու վճռականությունը։
Բացատրելով Իրանի դիրքորոշումները Կովկասում խաղաղության և կայունության կարևորության վերաբերյալ՝ Արաղչին գոհունակություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փոխգործակցության և հարաբերությունների շարունակական դրական միտումի կապակցությամբ ու հայտարարել Իրանի պատրաստակամության մասին՝ շարունակել բազմակողմ բանակցություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ 3+3 ձևաչափով, խաղաղության գործընթացի կայունացմանը նպաստելու և տարածաշրջանային հաղորդակցությունն ու համագործակցությունն ամրապնդելու համար։
Արաղչին նաև ընդգծել է Կովկասյան տարածաշրջանի գործերին երրորդ կողմերի ներկայությունից և միջամտությունից բխող հետևանքներին և մտահոգություններին ուշադրություն դարձնելու կարևորությունը և տարածաշրջանում երկարատև խաղաղությունն ու կայունությունը համարել է, որ կախված է տարածաշրջանի երկրների կողմից տարածաշրջանային հարցերի լուծումից և արտատարածաշրջանային ուժերի միջամտությունների կանխարգելումից։
Արաղչին նաև հայ գործընկերոջը տեղեկացրել է Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցող զարգացումների մասին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում