Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր | shantnews.am

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի Երկրորդ և Հինգերորդ կոմիտեների շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման ֆինանսավորման և ՄԱԿ-ի կողմից իր մանդատների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ու կարողությունների ապահովման հարցում: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

«Երկրորդ կոմիտեում ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է երկրների խոցելիությունները արտացոլող զարգացման ֆինանսավորումը, Միջին եկամուտ ունեցող և Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին աջակցությունը, տարածաշրջանային հաղորդակցությունների խթանումը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ որպես COP17-ի հյուրընկալող և առաջիկա նախագահող երկիր։

Հինգերորդ կոմիտեում դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե իր անդամավճարներն ամբողջությամբ և ժամանակին վճարելու հետևողական գործելակերպը և ընդգծել կանխատեսելի ֆինանսավորման, ինչպես նաև թափանցիկ ու ապացույցների վրա հիմնված բարեփոխումների կարևորությունը, որոնք կամրապնդեն ՄԱԿ-ի արդյունավետությունն ու հաշվետվողականությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն