Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով | news.am

Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով | news.am

news.am Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն՝ կարմրուկի բռնկման հետ կապված։ Այդ մասին հետևում է նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլի գործադիր հրամանագրից, որը մեջբերում է Reuters գործակալությունը։

«Երկուշաբթի Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոքուլը հայտարարել է արտակարգ դրություն՝ շարունակվող կարմրուկի բռնկման հետ կապված», – ասվում է գործադիր հրամանագրում։

Նշվում է, որ ընթացիկ տարում այնտեղ գրանցվել է հիվանդության 108 դեպք։ Հուլիսի 15-ից ի վեր Նյու Յորքի 18 շրջաններում հայտնաբերվել է կարմրուկի 92 դեպք։ Միաժամանակ հարևան Փենսիլվանիայում արձանագրվել է 977 դեպք, որոնց զգալի մասը բաժին է ընկել գյուղական շրջաններին, որոնք գտնվում են Նյու Յորքի հետ սահմանին։

Նահանգապետի կարգադրությունը նաև նախատեսում է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ յուրաքանչյուր պատվաստման մասին տվյալները 72 ժամվա ընթացքում մուտքագրել նահանգի կամ Նյու Յորք քաղաքի իմունիզացիայի ռեգիստրներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն