«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով` ուսումնասիրելու Շաքիի միջադեպը | arm.sputniknews.ru

«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով` ուսումնասիրելու Շաքիի միջադեպը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հաշվի առնելով այն, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանությունների դեպքերը` «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել քննիչ հանձնաժողով Շաքիում տեղի ունեցած միջադեպն ու ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրելու համար։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա հայտարարությանն ի պատասխան ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ այդ մասին զուտ տեղեկացնելու համար կարող էին ուղղակի զանգել իրեն ու տեղեկացնել, քանի որ հիմա խորհրդարանն այլ բան է քննարկում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա կրակել է 39-ամյա Անի Ավետիսյանի ոտքին։ Ինքնապաշտպանության ժամանակ վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանի երեք երեխաներից 15-ամյա որդին, որը տեղափոխվել է Սիսիանի ԲԿ։

Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՔՕ 5 հոդվածի հատկանիշներով։ Որոշում է կայացվել նրան 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն