azatutyun.am Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կմերժի բանակի մահերն ու Սյունիք ադրբեջանցի զինվորի ներթափանցման դեպքն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը:
Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը: Նրա պնդմամբ՝ Շաքիի դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար պաշտոնից։
Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:
Իշխող ուժի քարտուղարը, մինչդեռ, հակադարձում է, թե այս դեպքերով զբաղվող իրավասու մարմիններ կան, և դրանք Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնելու անհրաժեշտություն չկա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում