Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուները հարվածել են առևտրային 2 նավի, մեկը խորտակվել է | azatutyun.am

Բուլղարիայի ափերի մոտ անօդաչուները հարվածել են առևտրային 2 նավի, մեկը խորտակվել է | azatutyun.am

azatutyun.am Սև ծովում՝ Բուլղարիայի ափերի մոտ, անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու առևտրային նավի վրա, որոնցից մեկը խորտակվել է, հայտնում են բուլղարական լրատվամիջոցները, այդ թվում՝ BGNEWS-ը և Nova-ն։ Լրատվամիջոցները չեն նշում, թե ում են պատկանում անօդաչու թռչող սարքերը։

Հարվածների թիրախում են եղել Տոգոյի և Պալաուի դրոշների ներքո նավարկող նավերը: Խորտակվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող ALFA WATAN-ը: Անձնակազմի ճակատագրի մասին տեղեկություններ չկան, փրկարարական գործողությունները շարունակվում են: Նավի վրա գտնվող մարդկանց թիվն անհայտ է:

Երկրորդ նավից՝ ABLE-ից, փրկվել է տասնութ նավաստի, նրանցից մի քանիսը վիրավոր են։ Երկու նավերն էլ հարձակման պահին եղել են Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, բայց ոչ երկրի տարածքային ջրերում։

Բուլղարական լրատվամիջոցները նշում են, որ սա անօդաչու թռչող սարքի առաջին հարձակումն է նավի վրա, որն այդքան մոտ է եղել Բուլղարիայի ափերին։ Միջադեպից հետո Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել կառավարության պաշտոնյաների մասնակցությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն