Կրծքագեղձի քաղցկեղի բարդացած դեպքերը Հայաստանում նվազել են | civilnet.am

Կրծքագեղձի քաղցկեղի բարդացած դեպքերը Հայաստանում նվազել են | civilnet.am

civilnet.am Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի չորրորդ՝ բարդացած փուլում հայտնաբերման դեպքերը 2018-ի 40 տոկոսի համեմատ 2025-2026 թվականներին նվազել են մինչև 13 տոկոս՝ պետական ֆինանսավորման և սկրինինգային ծրագրերի ընդլայնման շնորհիվ։ Այս մասին կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ հայտնել են Առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոգչյանը և Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Արթուր Ավետիսյանը:

Ըստ մասնագետների՝ Հայաստանում տարեկան արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղի ավելի քան 1600 նոր դեպք։ Հիվանդացության բացարձակ թվերի աճը բժիշկները պայմանավորում են ոչ միայն տարիքային ռիսկի գործոններով, այլև ախտորոշման որակի բարելավմամբ և հասարակության իրազեկվածության բարձրացմամբ։

Արթուր Ավետիսյանը նշել է, որ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետությունը սկսվում է հիվանդության ասիմպտոմատիկ՝ առանց գանգատների փուլում հայտնաբերումից, երբ կինն իրեն լիովին առողջ է զգում, սակայն սկրինինգային հետազոտությունների հրավերներին արձագանքում է կանանց միայն շուրջ 30 տոկոսը։ Նրա խոսքով՝ շատերը շարունակում են ապրել չբացահայտված հիվանդությամբ՝ կորցնելով վաղաժամ բուժման և լիարժեք ապաքինման հնարավորությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն