news.am Ստամբուլի արևմուտքում դպրոցական աղջիկը դանակահարել է առնվազն հինգ աշակերտուհու. բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
«Երեքշաբթի օրը՝ ժամը 08:40-ին, Բաշաքշեհիր շրջանի միջնակարգ դպրոցներից մեկում տեղի ունեցած վեճի հետևանքով հինգ աշակերտ է տուժել։ Վիրավորները հոսպիտալացվել են»,- հայտնել է Ստամբուլի նահանգապետարանը։
Դեպքի առթիվ նախաքննություն է սկսվել։
Yeni Şafak պարբերականի փոխանցմամբ՝ մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտուհի դանակի հարվածներ է հասցրել մի քանի աշակերտուհիների։ Հարձակվողին տեղում ձերբակալել է դպրոցի անվտանգության աշխատակիցը։
Թուրքիայի դպրոցներում անվտանգության միջոցառումները խստացվել էին դեռ ապրիլին, երբ Քահրամանմարաշում 8-րդ դասարանցին կրակ էր բացել դպրոցում։ Այդ ողբերգության հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ 8 աշակերտ, ևս 13-ը վիրավորվել էին։