news.am Մենք ողջունում ենք «Ուժեղ Հայաստանի» այդ նախաձեռնությունը և միանալու ենք դրան։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը այսօր հայտարարեց, որ իրենք նախաձեռնել են քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերը ու նաև Շաքիի դեպքը։
«Այն բարեհոգեբանական վիճակը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը սպանությունները և ինքնասպանություններն են, չի կարող չմտահոգել։ Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել է բանակում, որի անմիջական հետևանքը անզգուշությամբ առաջացած մահերն են, պետք է պատշաճ քաղաքական մասնագիտական գնահատականի ենթարկվի։ Ընդամենը մի քանի օր առաջ, երբ դժբախտ դեպք տեղի ունեցավ Ղազախստանում, Ղազախստանի պաշտպանության նախարարը միանգամից հրաժարական տվեց։ Այստեղ մենք տեսնում ենք, որ պաշտպանության նախարարը բացարձակապես որևէ նման մտադրություն չունի, չնայած այս բոլոր իրադարձությունների համադրումը ապացուցում է, որ ինքը կոմպետենտ չէ, և այս պաշտոնին, այս պատասխանատվության համար հարիր անձ չէ»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են Սուրեն Պապիկյանի հրաժարականը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում