factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման մասին հաղորդումները։ Նախօրեին լրագրողների հարցերին պատասխանելիս Սպիտակ տան ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը կարող էր բախվել նման հիվանդության, և խոստացել է, անհրաժեշտության դեպքում, օգնել երկրին՝ հաղթահարել իրավիճակը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Մենք շատ ուշադիր հետևում ենք տեղի ունեցողին։ Մենք հենց նոր ենք լսել այդ մասին, և նրանք (ՌԴ իշխանությունները) դա անվանում են թոքաբորբ։ Նախկինում թոքաբորբն ավելի հեշտ էր բուժել, սակայն մանրէներն ու բակտերիաներն անհամաչափորեն ավելի ուժեղ են դարձել։ Բայց մենք նրանց (Ռուսաստանին) կօգնենք»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Սպիտակ տունը կարձագանքի Ռուսաստանից ստացվող համապատասխան հաղորդումներին։
Թրամփը նաև նշել է, որ այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ չի շփվել և կրկին ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել «ցանկացած մեկին, ով բախվել է նման խնդրի»։
Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման մասին հաղորդումները կապված են տեղի բնակչուհի Դարյա Շիպիլովայի հանկարծակի մահվան հետ։ Նա աշխատում էր Իրկուտսկի ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտում։ 28-ամյա կինը սեպտեմբերի վերջին հոսպիտալացվել էր, իսկ հոկտեմբերի 2-ին՝ մահացել։ Ռոսպոտրեբնադզորը նրա մահվան պատճառ է նշել «չճշտված էթիոլոգիայի թոքաբորբը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում