Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքը չի տուժի, եթե ընդդիմադիրները չմասնակցեն. Ռուբեն Ռուբինյան | news.am

Եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքը չի տուժի, եթե ընդդիմադիրները չմասնակցեն. Ռուբեն Ռուբինյան | news.am

news.am Ընդդիմության իրավունքն է եկեղեցում առկա ճգնաժամի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտել, բայց մենք այլ սպասելիք չունեինք էլ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ակնհայտ է, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետաքրքրված չեն, որպեսզի իրենց պարտնյորների, իրենց հանցակիցների ամբողջ գործողությունների բացասական և խայտառակ գործողությունների ամբողջ ներկապնակը բացվի հանրության առաջ։ Կտրիճ Ներսիսյանը (նկատի ունի Գարեգին Բ կաթողիկոսին–խմբ) քաղաքական իմաստով իրենց հանցակից է, Կտրիճ Ներսիսյանի եղբայրը, որը ապացուցված ԿԳԲ գործակալ է եղել, նրանց քաղաքական կոմպանիոնն է և պարտնյորն է, և բոլոր այն հոգևորականները,ո որոնք բազմաթիվ խախտումներ են կատարել կանոնական և խախտել են իրենց ուխտը Աստծո առաջ տված, նույնպես իրենց գործընկերներն են։

Չգիտեմ՝ ինչքանով են իրենք իրենց հարմարավետ զգում, երբ որ իրենք նույն բարոյական դաշտում են գտնվում, ինչ այդ անձինք, բայց դա իրենց գործն է։ Բայց նորմալ է, բնական է, որ իրենք հետաքրքրված չպիտի լինեն այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, բայց դրանից այդ աշխատանքը չի տուժի»,–ասաց նա։

Ռուբինյանը նաև հայտարարեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները ընդհանրապես ԱԺ նիստերի դահլիճ չգային, ԱԺ աշխատանքն ընդհանրապես չէր տուժի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն