Հորմուզի նեղուցում նավի են հարվածել, 12 վիրավոր կա | pastinfo.am

Հորմուզի նեղուցում նավի են հարվածել, 12 վիրավոր կա | pastinfo.am

pastinfo.am Օմանի ափերի մոտ Պանամայի դրոշի ներքո նավարկող առևտրային նավի վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել են անձնակազմի 12 անդամներ։

Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հորմուզի նեղուցով անցնելիս նավին հարվածել են արկից։ Ըստ հաղորդագրությունների՝ վիրավորվել է անձնակազմի 12 անդամ, որոնցից 11-ը՝ Հնդկաստանի քաղաքացի։

Օմանի իշխանությունների օգնությամբ վիրավորները տարհանվել են և այժմ բժշկական օգնություն են ստանում Խասաբ քաղաքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն