shantnews.am Ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ է ստացել, որ ռուսական ուժերը նոր զանգվածային հարձակում են նախապատրաստում։
Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։
«Այսօր մենք ստացանք թարմացված հետախուզական տեղեկատվություն Ռուսաստանի կողմից լայնածավալ հարվածի նախապատրաստման վերաբերյալ։ Մենք պատրաստում ենք հակազդեցություն», – նշել է պետության ղեկավարը։
Նախագահը հավելել է, որ առաջադրանքների զգալի մասի կատարման ժամկետները սահմանվել են, և ամենակարևորներն արդեն իսկ իրականացվում են։