shantnews.am Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել Ռուսաստանին երկրներին տրամադրել ավելի շատ տեղեկատվություն Իրկուտսկի մարզում հայտնաբերված վարակի մասին։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին լինել թափանցիկ և աշխարհին տրամադրել ավելի շատ տեղեկատվություն, որպեսզի բոլորը կարողանան համապատասխանաբար արձագանքել», – երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Ռուբիոն։
Ռուբիոն կարծում է, որ այս փուլում սխալ է ենթադրություններ անել այն մասին, թե ինչպես է վարակը տեղի ունեցել, քանի որ ԱՄՆ-ն դեռևս բավարար տեղեկատվություն չունի։
Հոկտեմբերի 4-ին Ռոսպոտրեբնադզորը հայտնել է, որ Իրկուտսկի մարզում՝ Իրկուտսկ ու Շելեխով քաղաքներում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է։
Հոկտեմբերի սկզբին համացանցում տեղեկատվական արտահոսքեր հայտնվեցին ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ՝ Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա լաբորանտուհու մահից հետո։ Գերատեսչությունը հերքում է այդ լուրերը և հայտնում․ տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե տարածաշրջանում մտցվել է ուժեղացված սանիտարահամաճարակաբանական ռեժիմ և խիստ սահմանափակումներ, չի համապատասխանում իրականությանը։ Իրավիճակը Իրկուտսկի մարզում, Իրկուտսկ և Շելեխով քաղաքներում հանգիստ է։