Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին | factor.am

Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին | factor.am

factor.am Ֆրանսիական Իսուար քաղաքի թանգարանից գողացել են Ժոզեֆ Ֆորեի «Ապոկալիպսիսի գիրքը» ստեղծագործության բրոնզե կազմը, որը պատրաստել է Սալվադոր Դալին։ Ոստիկանությունը դեռևս չի կարողանում բացատրել, թե ինչպես են գողերը կարողացել աննկատ դուրս բերել այդքան ծանր առարկան։ Կազմը կշռում է շուրջ 150 կիլոգրամ, իսկ ամբողջ գիրքը՝ 210 կիլոգրամ, փոխանցում է Meduza-ն։

«Ապոկալիպսիսի գիրքը» ստեղծվել է 1960 թվականին՝ Հովհաննես Աստվածաբանի Հայտնության գրքի հիման վրա։ Գրքի ստեղծման աշխատանքներին մասնակցել են 14 նկարիչներ և գրողներ, այդ թվում՝ Սալվադոր Դալին, Ժան Կոկտոն և Ժան Ժիոնոն։

Գիրքը ներառում է ոչխարի կաշվից պատրաստված 150 մեծ թերթ։ Ստեղծագործության տեքստը ձեռագիր է, իսկ 550 սկզբնատառեր պատված են ոսկով։ Բրոնզե կազմը զարդարված է ոսկով և թանկարժեք քարերով։ Ստեղծման պահին «Ապոկալիպսիսը» համարվում էր աշխարհի ամենածանր և ամենաթանկ գիրքը։ Դրա արժեքը գնահատվում էր երկու միլիոն ֆրանկ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն