arm.sputniknews.ru Գերագույն Ռադայում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին օրինագիծ է ներկայացվել։ Պատգամավոր Աննա Սկորոխոդը (եղել է «Ժողովրդի ծառա» խմբակցության անդամ) առաջարկել է Սահմանադրությամբ ամրագրել երկրի՝ որևէ ռազմական դաշինքին չանդամակցելու երաշխիքները։ Նաև առաջարկվում է Սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծը՝ պահպանելով Եվրամիությանն անդամակցելու ձգտումը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու հարցն այժմ չի քննարկվում, հենց հիմա Վաշինգտոնը կենտրոնացած է ռուս–ուկրաինական ռազմական գործողությունների ավարտի վրա:
«Առայժմ Ուկրաինայի շուրջ իրավիճակը չի զարգանում հակամարտության ավարտի ուղղությամբ»,– լրագրողներին ասել է Նա Ռեյկյավիկում Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդյուր Կատրին Գյունարսդոտիրի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: