Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են. ուսանողները պահանջում են բարելավել պայմանները | azatutyun.am

Ֆրանսիայում զանգվածային ցույցեր են. ուսանողները պահանջում են բարելավել պայմանները | azatutyun.am

azatutyun.am Ֆրանսիայում ուսանողների զանգվածային ցույցերը նոր թափ են հավաքում: Այսօր նաև ծնողներ և արհմիություններ են միացել բողոքի ակցիաներին, որոնք ընթանում են արդեն երկրորդ շաբաթը: Ցույցեր են ավելի քան 30 քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում և Լիոնում:

Ցուցարարները բողոքում են դպրոցներում ուսուցիչների և անձնակազմի պակասից, դասարանների գերբեռնվածությունից և շենքային վատ պայմաններից։ Ուսանողներն ու աշակերտները պահանջում են ավելի շատ ֆինանսավորում տրամադրել դպրոցներին և բուհերին, բարելավել պայմանները, նաև կրթական բարեփոխումներ իրականացնել:

Արհմիություններից մեկը հայտնել է, որ կառավարությունը շրջափակել կամ փակել է 1800 ավագ դպրոց: Իշխանությունները պնդում են, որ այդ հաստատությունների անվտանգությունն ապահովված չէ: Համալսարանների 90%-ը ևս շրջափակված է։ Լիլում ցուցարարները դպրոցների մոտ եղած աղբամաններ են այրել: Փարիզում ուսանողները ևս դպրոցներ են արգելափակել:

«Կարծում եմ՝ բոլորս մեր դերն ունենք այս շարժման մեջ, և որքան շատ լինենք, այնքան ավելի շատ մեր ձայնը կլսվի։ Կարծում եմ՝ սա մի քանի մարդկանց պայքար չէ, այլ ավելի գլոբալ պայքար է հանուն երիտասարդության»,- ասել է նախապատրաստական կուրսի ուսանող Հյուգո Վետցելը:

Նախապատրաստական կուրսի մեկ այլ ուսանող Մոնա Ֆալակարան էլ ասել է, որ սա երիտասարդական իսկական շարժում է: «Միանգամայն ուրախ եմ, քանզի վերջապես մեկ անգամ տեսնում ենք երիտասարդության իրական շարժում է ամենուր…Բայց ցավում եմ, որ լրատվամիջոցներն ավելի շատ ցույց են տալիս ուսանողների բռնությունը՝ նախքան նրանց պահանջները ներկայացնելը, որոնք կենսական կարևորություն ունեն։ Եվ այո՛, կա մի փոքր բռնություն, բայց դա ամենուր չէ»,- ասել է նա։

Ցույցերի ժամանակ իրավապահների հետ բախումների հետևանքով առ այսօր ձերբակալվել է ավելի քան 5000 մարդ, վիրավորվել է առնվազն 215-ը: Ուսանողներից մեկը ձեռքն է կորցրել, երբ, ըստ տարբեր հաղորդումների, պայթել է իրավապահների կիրառած լուսաձայնային նռնակը, որը նա փորձել է վերցնել գետնից։ Մեկ այլ ցուցարարի դեմքն է վնասվել՝ ոստիկանի կրակած արցունքաբեր գազի տարայի հարվածից: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն