Խամոյանը կապարակնքված ընկերությունների մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն | arm.sputniknews.ru

Խամոյանը կապարակնքված ընկերությունների մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դաախազություն` պետական բյուջեին առերևույթ վնաս պատճառելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին։ Այդ մասին նա այսօր հայտնեց ԱԺ–ում հայտարարությունների ժամին։

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մի շարք ընկերություններին, որոնք, ըստ մեղադրանքի` կապարակնքվել են, քանի որ իբր հարկեր են թաքցրել։
Պատգամավորը միայն երեք ընկերությունների մասով հարցում է ուղարկել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` տեղեկանալու նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 2025 թ. սեպտեմբերին, որքա՞ն հարկ են վճարել պետբյուջե։ Պարզվել է, որ միայն այս երեք ընկերությունները միասին 100 մլն դրամից ավելի հարկ են վճարել բյուջե։

«Գործող իշխանությունները հարկեր հավաքելու անվան տակ բյուջեն հարկերից զրկող քաղաքականություն են վարում։ Ստացվում է` ՊԵԿ–ի և քննչական կոմիտեի ապօրինի գործողությունների արդյունքում պետական բյուջեն զրկվել է 100 մլն դրամից»,– հայտարարեց Խամոյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն