Թուրքմենստանում Պուտին–Փաշինյան առանձին հանդիպում չի նախատեսվում. Ուշակով | arm.sputniknews.ru

Թուրքմենստանում Պուտին–Փաշինյան առանձին հանդիպում չի նախատեսվում. Ուշակով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հանդիպում չի նախատեսվում։ Թեև միջոցառումների ընթացքում շփումը, իհարկե, չի կարելի բացառել», – ասել է նա լրագրողներին ճեպազրույցի ժամանակ։

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստը, ինչպես նաև Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը: ԱՊՀ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն