Փարիզում ցուցարարները սկսել են ջարդել գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը | shantnews.am

Փարիզում ցուցարարները սկսել են ջարդել գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը | shantnews.am

shantnews.am Փարիզում ուսանողական ցույցի մասնակիցները ջարդուփշուր են անում գրասենյակներն ու խանութների ցուցափեղկերը Վոլտերի բուլվարի հատվածում. անկարգություններն ուղեկցվում են ոստիկանության հետ բռնի բախումներով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Երեքշաբթի օրը Փարիզի փողոցներ են դուրս եկել հազարավոր աշակերտներ և ուսանողներ՝ մասնակցելու ուսանողական միությունների կոչով կազմակերպված ցույցին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ակցիան սկզբում խաղաղ էր ընթանում, սակայն հետագայում իրավիճակը սրվեց. ցուցարարները սկսեցին աղբամաններ նետել շարասյունն ուղեկցող ոստիկանների ուղղությամբ։

Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, իսկ այնուհետև՝ արցունքաբեր գազ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն