ՌԴ ԱԳՆ պաշտոնյան խոսում է գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների հնարավոր կորստի մասին | azatutyun.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան խոսում է գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների հնարավոր կորստի մասին | azatutyun.am

azatutyun.am Երևանի կողմից Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցել ռուսական գազի գնի հետ կապված Հայաստանի առավելությունների կորստին, РИА “Новости” գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:

«Հայաստանի հետ մենք ծավալուն պայմանագրաիրավական բազա ունենք, որն ամրագրում է երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը: Եթե հայաստանյան իշխանությունները արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» շրջանակում ցանկանում են վերանայել այդ կարգավիճակը, դա իրենց իրավունքն է: Սակայն այդ ժամանակ հարկ կլինի նաև հրաժարվել առավելություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին: Այդ առավելությունների օրինակներից մեկն է գազի գինը», – ասել է Կալուգինը:

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը դեմ չէ, որ Հայաստանը գազ գնի այլ երկրներից, նման հնարավորություն արձանագրված է 2013 թվականի ռուս-հայկական «գազային» համաձայնագրում:

«Սակայն պետք է հասկանալ՝ որն է ռուսաստանյան մատակարարումների այլընտրանքը: Բերեմ որոշ թվեր: Ռուսաստանից Հայաստան մուտք է գործում հանրապետության կողմից սպառվող գազի մինչև 85 տոկոսը՝ տարեկան շուրջ 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր: Մատակարարումներն իրականացվում են առանց արտահանման մաքսատուրքերի, հազար խորանարդ մետրի դիմաց 177.5 ԱՄՆ դոլար ֆիքսված գնով: Հայաստանը նաև Ռուսաստանից նավթամթերք է ստանում առանց մաքսատուրքերի», – նշել է Կալուգինը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն