Պուտինն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում | news.am

Պուտինն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում | news.am

news.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում երկկողմ հանդիպում կանցկացնի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«Բոլոր միջոցառումների ավարտից հետո՝ հոկտեմբերի 9-ին, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կհանդիպի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին»,- բրիֆինգի ժամանակ լրագրողներին ասել է Ուշակովը։

Ինչպես հստակեցրել է նախագահի օգնականը, առաջնորդները կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի երկկողմ համագործակցության հարցերը, հաղորդում է ТАСС-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն