azatutyun.am Ադրբեջանցի զինծառայողի կողմից Շաքի գյուղի իր տանը ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քրոջը զայրացրել է վարչապետի` «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցը, որտեղ Նիկոլ Փաշինյանն, ըստ Արփի Ավետիսյանի, շատ թեթև էր ներկայացնում Շաքիում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցածը:
«Երևի պետք է ծածկեին, չմրսեր», – հեգնում է ծանր վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանի քույրը:
Արձագանքելով Փաշինյանի պնդմանը, թե ադրբեջանցին դիվերսանտ չէ, «գնացել այդ տանը քնել է, տան տերերը եկել են, հայտնաբերել են, էդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել էդ ամենը», Արփի Ավետիսյանը նշում է. – «Եթե մոլորված էր, չէր ուզում վնաս տալ, թող գնար հանձնվեր, ոչ թե ընտանիք դներ կոտորեր»:
Հակադարձելով Փաշինյանի այն պնդմանը, թե ադրբեջանցու «ավտոմատի պահունակը ամբողջական էր», Արփի Ավետիսյանը նշում է. – «Ամբողջական չի եղել, մի հատ փամփուշտ կրակել է, չի դիպել, 2-րդն ուզեցել է երեխու վրա կրակի, Անին զենքը փորձել է իջեցնի, էդ ժամանակ իր մատները, ոտքը վնասել է»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում