news.am Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները», հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել էր, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարման ծավալները գրեթե վերականգնվել են՝ հասնելով ԱՄՆ-Իրան հակամարտությունից առաջ եղած մակարդակին։
«Հորմուզի նեղուցը փակ է, մենք կփակենք նաև անօրինական երթուղիները»,- Նաղդիի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Նա ընդգծել է, որ նեղուցը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել։
Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին սեպտեմբերի 30-ին նշել էր, որ Թեհրանը հրթիռակոծություններով փորձում է խոչընդոտել փոքր նավերի անցմանը, սակայն նույնիսկ եթե «400-500 բարել նավթ» հաջողվում է անցկացնել, դա դեռ չի նշանակում, թե Հորմուզը բաց է։