Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները | factor.am

Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները | factor.am

factor.am Ստոկհոլմում Նոբելյան կոմիտեն հայտարարել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրների անունները։ Դափնեկիրներ են դարձել Ֆրանսիայից և Ճապոնիայից գիտնականներ Անրի Կագանը և Կենձո Սոային։

«Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիան 2026 թվականի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը որոշել է շնորհել Անրի Բ. Կագանին և Կենձո Սոային՝ «ասիմետրիկ օրգանական սինթեզում ոչ գծային էֆեկտների և ավտոկատալիզի հայտնաբերման համար»,- ասվում է մրցանակաբաշխության X-ի միկրոբլոգում գրառման մեջ։

Որոշ մոլեկուլներ, օրինակ՝ ամինաթթուները, գոյություն ունեն երկու տարբերակով, որոնք միմյանց հայելային արտացոլումն են։ Սակայն կենդանի օրգանիզմներում առկա է այդ հայելային տարբերակներից միայն մեկը։ Թե ինչպես կարող էր առաջանալ նման քիմիական ասիմետրիա, երկար ժամանակ առեղծված էր քիմիկոսների համար, սակայն Կագանին և Սոային հաջողվել է լուծել այդ խնդիրը։

«Անրի Կագանը և Կենձո Սոային լուծել են ավելի քան մեկ դար գոյություն ունեցող քիմիական հանելուկը․ ինչպես կարող է ինքնաբերաբար առաջանալ հոմոխիրալությունը։ Նրանց մշակած քիմիական ռեակցիաները պարզապես ապշեցուցիչ են»,- հայտարարել է Քիմիայի բնագավառում Նոբելյան կոմիտեի նախագահ Հայներ Լինկեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն