Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ Միրզոյան | armenpress.am

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ Միրզոյան | armenpress.am

armenpress.am ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։ Աս մասին հայտարարել է Միրզոյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։

«Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների գործարկումը ընձեռելու է հենց Իրանին»,– ասել է Միրզոյանը։

Նախարարը շեշտել է, որ այդ գնահատականը հիմնված է այցի ընթացքում իր ստացած տպավորությունների և լսածի վրա։ Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր շրջանակների ներկայացրած՝ TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը։

Միրզոյանը նշել է, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Նա նաև հայտնել է, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների հարցն ինտենսիվ քննարկվում է համապատասխան գերատեսչությունների հետ։ Միրզոյանի խոսքով՝ կան տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն