factor.am ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ռուսական պատժամիջոցների նոր ցուցակը, որում ներառվել է միանգամից 826 կազմակերպություն և 743 ֆիզիկական անձ։ Սա ռեկորդային ցուցանիշ է պատժամիջոցների մեկանգամյա ընդլայնման առումով։ «Ազատություն» ռադիոկայանի և Current time-ի «Система» հետաքննական նախագծի հաղորդմամբ՝ այս բոլոր կազմակերպությունները կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ։
Լրագրողների տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ ցուցակում ներառված կազմակերպությունները «մտնում են Ռուսաստանի կառավարության կողմից վերջերս կազմված՝ ռազմարդյունաբերական համալիրում ընդգրկված կազմակերպությունների ցանկի մեջ»։ Պատժամիջոցների ենթարկվող ֆիզիկական անձինք այդ կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն են։ Կազմակերպությունների մի մասի նկատմամբ պատժամիջոցները սահմանվում են ոչ առաջին անգամ, այլ ընդլայնվում են։
Ցուցակում ներառվել են խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում՝ «Զվյոզդոչկա» նավանորոգման գործարանը և «Ադմիրալտեյսկիե վերֆի»-ն, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրողներ, օրինակ՝ «КТ-Беспилотные системы»-ն, ինչպես նաև թեթև արդյունաբերության կազմակերպություններ։
Սահմանափակումների տակ, մասնավորապես, հայտնվել են Կիրովի արհեստական կաշվի կոմբինատը, Կուրգանի կարի ֆաբրիկան և Միավորված հրթիռատիեզերական կորպորացիան։
Համաձայնեցված ցուցակում մեկ կազմակերպություն և մեկ ֆիզիկական անձ ավելի պակաս են ներառվել, քան ի սկզբանե քննարկվող ցուցակում։ Ցուցակից հանվել են Սոլիկամսկի մագնեզիումի գործարանը և դրա տնօրեն Ռուսլան Դիմուխամեդովը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում