Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, տեսեք, զգուշացնում եմ, եթե Աստված չանի մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ և էս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, էսօրվա ձեր ասած ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ։
Այս մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ասել է ընդդիմությանը՝ անդրադառնալով Շաքիում կատարված դեպքի թեմայով այսօրվա հարցուպատասխանին։
«Հենց ուղիղ սպառնալիք է, որովհետև դուք այսօր սադրիչներ եք, սադրիչի դերում եք։ Ասում եմ՝ հատ-հատ այս օրը հիշեցնելու եմ անհատապես բոլորիդ»,- նշել է նա։